Գյումրիում դեսպանահավաքի քննարկումները եզրափակվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման ու կատարելագործման թեմաներով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի էջից:
«Նախարար Միրզոյանը մի շարք գործընկերների պարգևատրել է ճգնաժամային իրավիճակում ՀՀ քաղաքացիներին աջակցության գործընթացում իրականացված ծավալուն աշխատանքների համար»,- ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 30-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական և վարչատնտեսական բնույթի հարցեր:
Աղբյուր՝ armtimes.com
