Bankomat

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն

Լուրեր|2026/09/03 13:01
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Բալաջարի կայարանից Բյոյուք-Քեսիքի ուղղությամբ ուղարկվել է դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն՝ 989 տոննա ընդհանուր քաշով:

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարանցմամբ ուղարկվել են ավելի քան 55 հազար տոննա ցորեն, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ:

Բացի այդ՝ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան են արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի մոտ 5000 տոննա բենզին:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ