Bankomat

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կրկին ցորեն կուղարկվի

Լուրեր | 2026/08/29 01:01

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կրկին ցորեն կուղարկվի

Ադրբեջանի երկաթուղիներով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կրկին ցորենի հերթական խմբաքանակը կուղարկվի։ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից դեպի Բյոյուք-Կյասիկ կայարանի ուղղությամբ ճանապարհ կընկնի 420 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված վեց վագոն և 280 տոննա քաշով գարիով բեռնված չորս վագոն։

Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որ ավելի վաղ Ադրբեջանի տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան էր ուղարկվել ավելի քան 54 հազար տոննա ցորեն, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։ Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 ու ԱԻ-95 տեսակի բենզին։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ