Bankomat

Ադրբեջանը ակնկալում է, որ TRIPP-ի իրագործումը կմեկնարկի այս տարի

Լուրեր | 2026/08/04 17:01

Ադրբեջանը ակնկալում է, որ TRIPP-ի իրագործումը կմեկնարկի այս տարի

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարել է, որ «ամերիկյան կողմը պարբերաբար տեղեկացնում է մեզ TRIPP նախագծի ընթացքի մասին»:

Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով ճեպազրույցում ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո, Ջեյհուն Բայրամովը նշել է.

 

«Սպասվում է, որ 2026 թվականին կկեկարկեն TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող Զանգեզուրի միջանցքի 42-կիլոմետրանոց հատվածի բուն շինարարական աշխատանքները։ Նախագիծն իրականացվում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի կողմից, սակայն, քանի որ դրա մուտքի եւ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, ամերիկյան կողմը պարբերաբար տեղեկացնում է մեզ նախագծի ընթացքի մասին», - ասել է Բայրամովը:

 

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն արագացված տեմպերով կատարում է ստանձնած պարտավորությունները:

 

«Ադրբեջանի տարածքում նոր երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի իրականացումը բարձր մակարդակի վրա է: Մենք ակնկալում ենք, որ 2027 թվականի սկզբին երկու նախագծերն էլ կհասնեն Հայաստանի սահմանին», - նշել է նա:

 

Բայրամովը հավելել է, որ ներդրումներ են կատարվել խորհրդային տարիներին գործած Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ 180-կիլոմետրանոց երկաթուղային գծի շահագործումը վերականգնելու համար, եւ աշխատանքներն արդեն սկսվել են. Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթգծի նախագիծը նույնպես գտնվում է իրականացման փուլում:

 

Բայրամովի խոսքով՝ այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում ոչ միայն կապ կապահովվի Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, այլեւ կձեւավորվի Միջին միջանցքի նոր երթուղի:

 

«Սա կարող է զգալի ներդրում ապահովել առեւտրի ընդլայնման, տնտեսական աճի եւ Ադրբեջանի, Հայաստանի ու հարեւան այլ երկրների համար տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում», - ասել է նախարարը: 

Աղբյուր՝ mediamax.am

Տարածել

Կարդացեք նաեվ