Bankomat

Աճել են երեխաների թունավորման դեպքերը դեղորայքից և քիմիական նյութերից

Լուրեր | 2026/08/13 00:01

Աճել են երեխաների թունավորման դեպքերը դեղորայքից և քիմիական նյութերից

Առողջապահության նախարարը ներկայացրել է մտահոգիչ վիճակագրություն

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը:

«2025թ. առաջին կիսամյակ՝ 256 դեպք, 2026թ. առաջին կիսամյակ՝ 464 դեպք: Մտահոգիչ այս վիճակագրությունը ստիպում է բոլորիս առավել զգոն լինել միշտ և ամենուր:

Խնդրում եմ տարածել, ուղարկել փոքրիկներ ունեցող ձեզ ծանոթ ծնողներին»,- հայտնել է Ավանեսյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ