Bankomat

Acba Bank-ը կաջակցի ԵԲՌԲ-ի դրամային պարտատոմսերի շրջանառությանը Հայաստանում

Լուրեր|2026/09/18 03:02
Acba Bank-ը կաջակցի ԵԲՌԲ-ի դրամային պարտատոմսերի շրջանառությանը Հայաստանում

Բանկը AMX-ում կգործի որպես շուկա ձևավորող՝ ապահովելով երկրորդային շուկայի իրացվելիությունը։

Acba Bank-ը Հայաստանում կկատարի Եվրոպական բանկի վերակառուցման և զարգացման (ԵԲՌԲ) դրամային պարտատոմսերի շուկա ձևավորողի գործառույթը՝ Ֆոնդային բորսա Հայաստանի (AMX) հարթակում ապահովելով այդ արժեթղթերի երկրորդային շուկայի իրացվելիությունը։

Թողարկված պարտատոմսերը անցել են ցուցակման ընթացակարգը և ներառվել են AMX-ի պարտատոմսերի հիմնական ցուցակում՝ Abond-ում։

Թողարկման հիմնական պայմանները հետևյալն են՝ ընդհանուր ծավալը կազմում է 5 000 000 000 ՀՀ դրամ, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10 000 000 ՀՀ դրամ, թողարկված է 500 պարտատոմս, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Կուպոնային եկամտաբերությունը լողացող է։

Որպես շուկա ձևավորող՝ Acba Bank-ը բորսայում կապահովի այս պարտատոմսերի գնման և վաճառքի մշտական հայտերի առկայություն։ Դա, ըստ հրապարակված տեղեկության, պետք է նպաստի ներդրողների համար ավելի բարձր իրացվելիության և ավելի թափանցիկ գնագոյացման ձևավորմանը։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ