Bankomat

«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ

Լուրեր|2026/09/04 05:01
«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ

«88» սուպերմարկետների գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ

Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ:

Վարույթը նախաձեռնվել է 2023 թվականի փետրվարի 26-ին, սակայն դատախազությունը չի տրամադրել տեղեկություն, թե որ հոդվածով է հարուցվել վարույթը:

Նարեկ Նալբանդյանի անունը, ով հայտնի է նախկինների «ապօրինի գույքերի» ձեռքբերմամբ, հաճախ է կապվում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Մամուլը գրում է, որ մարզերում գործող խանութները խլվում են սեփականատերերից և վերածվում «88» սուպերմարկետների, ինչը տեղի է ունենում վարչապետի տիկնոջ համաձայնությամբ:

Աննա Հակոբյանն անցած տարի հերքել էր այս տեղեկությունը, պնդելով, որ որևէ առնչություն չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է վարույթներ նախաձեռնել պարզելու համար, թե արդյոք Նարեկ Նալբանդյանն իրականում փորձում է կապել վարչապետի ընտանիքի անունը իր բիզնեսների հետ:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ