Bankomat

5 նշանակալի ձեռքբերում, որոնց հասել ենք պետական միջամտությամբ ՀԷՑ-ի մոտ 1 տարվա կառավարման ժամանակ

Լուրեր | 2026/08/18 12:02

5 նշանակալի ձեռքբերում, որոնց հասել ենք պետական միջամտությամբ ՀԷՑ-ի մոտ 1 տարվա կառավարման ժամանակ

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը ներկայացրել է ձեռքբերումները

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է 5 նշանակալի ձեռքբերում, որոնց հնարավոր է եղել հասնել պետական միջամտությամբ ՀԷՑ-ի մոտ 1 տարվա կառավարման ժամանակ:

«Քանի որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ՝ թե՛ իմ թիմակից (ՔՊ ֆրակցիայից), թե՛ ընդդիմադիր խմբակցություններից, վերջին օրերին, այսօր ևս պարբերաբար իրենց խոսքում անդրադառնում են ՀԷՑ-ին, պարզապես հարկ համարեցի մատնանշել 5 նշանակալի ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, որոնց հասել ենք պետական միջամտությամբ ՀԷՑ-ի շուրջ մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում:

  1. ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ը բարելավել է իր դիրքերը 8 կետով՝ 21-րդից բարձրանալով 13-րդ հորիզոնական (2026թ. առաջին կիսամյակում վճարելով 62%-ով ավելի հարկեր, քան 2025թ. նույն շրջանում):
  2. Միջազգային ու տեղական մի շարք բանկերի նկատմամբ ունեցած ՀԷՑ-ի շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի պարտավորություններից մարվել են մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկեր (այդ թվում՝ վաղաժամկետ), իսկ ֆինանսական շուկայում ՀԷՑ-ի պարտատոմսերի անվանական արժեքը թանկացել է 7-10%-ով:
  3. ՀՀ-ում հյուրընկալվող COP-17 գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով ՀԷՑ-ի պատվիրակմամբ առաջին անգամ մեր երկրում կառուցվում է 35/6 կՎ բարձր լարման նոր մոդուլային ժամանակակից ենթակայան (ծրագրի արժեքը՝ 1,2մլրդ ՀՀԴ):
  4. Բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են մինչև 40%-ով, իսկ գործող հզորությունների ավելացման գործակիցները՝ մինչև 55%-ով: Արդյունքում 4-5 անգամ ավելացել են էներգահամակարգը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու հայտերը:
  5. Ընկերության աշխատակիցների կեսից ավելիի դեպքում (3400-3500 անձ) բարձրացել են աշխատավարձերը 12-25% չափով, երեք և ավելի անչափահաս զավակներ ունեցող ՀԷՑ-ի շուրջ 400 աշխատակիցների համար ՀԷՑ-ը փոխհատուցում է էլէներգիայի ամսական ծախսը, իսկ գլխամասային գրասենյակում շուրջ 500 աշխատակցի համար ընկերության հաշվին մատուցվում է անվճար որակյալ սնունդ:

ՀԷՑ-ն այլև ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ