Bankomat

39-րդ զուգահեռականի ուժը. ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է Հայաստանին

Լուրեր|2026/09/03 05:01
39-րդ զուգահեռականի ուժը. ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է Հայաստանին

Ալեն Բերսեն անդրադարձել է Հայաստանի անվտանգությանը և տարածաշրջանային մարտահրավերներին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն այսօր կոչ է արել ամրապնդել եվրոպական միասնությունը՝ ի պատասխան աճող աշխարհաքաղաքական մարտահրավերների՝ սկսած Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմից ու Մերձավոր Արևելքում անկայունությունից՝ մինչև միգրացիա և արտաքին միջամտություն:

Մոնակոյում, որտեղ ամառային դադարից հետո տեղի էր ունենում Նախարարների կոմիտեի առաջին նիստը, գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը սրվել է աննախադեպ մակարդակի:

Նա նշել է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան գտնվում են Ուկրաինայի պատերազմի, Մերձավոր Արևելքի պատերազմի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում քաղաքական և տնտեսական տեղաշարժերի խաչմերուկում:

Բերսենը ընդգծել է, որ այս ճգնաժամերը միասին մեկ սպառնալիք են ժողովրդավարական անվտանգության համար, ուստի դրանց պետք է պատասխանել միասնական կերպով:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ