Bankomat

2026թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 8.66%-ով

Լուրեր | 2026/08/09 20:15

2026թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 8.66%-ով

Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունները 2026թ.-ի առաջին կիսամյակում մուծել են 22.21 մլրդ դրամ հարկ

2026թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 8.66%: Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների ցանկը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները:

Վիվա Հայաստանը (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ մուծելով 10.41 մլրդ դրամ հարկ, որը 0.39%-ով նվազել է 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ:

Յուքոմը (Ucom) 27-րդ հորիզոնականում է՝ մուծելով 5.81 մլրդ դրամ հարկ, ինչը 26.85%-ով ավելացել է 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ:

Տելեկոմ Հայաստանը (Team Telecom Armenia, նախկինում Beeline) 35-րդ հորիզոնականում է՝ մուծելով 4.81 մլրդ դրամ հարկ, որը 4.66%-ով աճել է 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ / OVIO (նախկինում Ռոստելեկոմ) 157-րդ հորիզոնականում է՝ մուծելով 1.18 մլրդ դրամ հարկ, ինչը 45.30%-ով ավելացել է 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ:

Ընդհանուր առմամբ, այս չորս ընկերությունները մուծել են 22.21 մլրդ դրամ հարկ, ինչը 1.77 մլրդ դրամով կամ 8.66%-ով ավելացել է 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ:

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ 2026թ. օգոստոսի 7-ի 366.17 դրամ փոխարժեքով, ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 60.65 մլն դոլար:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ