ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2026թ.-ի հունիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 756․1 մլն ԱՄՆ դոլար. 2025թ. հունիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 304․7 մլն դոլարով կամ 67․5%-ով.
Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2026թ.-ի հունիսին արձանագրվել է 463․5 մլն դոլար ցուցանիշ, ինչը 2025թ. հունիսի համեմատ 88․1 մլն դոլարով կամ 23․5%-ով նվազել է.
2026թ.-ի հունիս ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 292․5 մլն դոլար.
Աղբյուր՝ b24.am
