Bankomat

2026թ. ՀՀ օդային տարածքով թռիչք է ունեցել 70936 օդանավ

Լուրեր | 2026/08/30 18:01

2026թ. ՀՀ օդային տարածքով թռիչք է ունեցել 70936 օդանավ

ՀՀ օդային տարածքով թռիչքների թիվը աճել է 3.5 անգամ

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության օդային տարածքով թռիչք է ունեցել 70936 օդանավ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նրա խոսքով, 2024 թվականի առաջին կիսամյակում օդային տարածքով թռիչք է ունեցել 20312 օդանավ, 2025 թվականին՝ 48051, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 70936 օդանավ: Այս տվյալները ցույց են տալիս, որ միայն երեք տարվա ընթացքում թռիչքների հաճախականությունը ավելացել է 3.5 անգամ:

«Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է»,- նշել է նախարարը:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ