Bankomat

2026թ. առաջին կիսամյակի տվյալներով շինարարությունն աճել է 24.5%-ով

Լուրեր | 2026/08/09 13:01

2026թ. առաջին կիսամյակի տվյալներով շինարարությունն աճել է 24.5%-ով

Շինարարության ոլորտի աճը և կառավարության ծրագրերի հաջողությունները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առթիվ:

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կրկնակի տոնի՝ Շինարարի օրվա և Հայաստանի շինարարների միության 30-ամյակի առթիվ։

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը։ 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով 2025թ. նույն ամիսների համեմատ այն աճել է 24.5%-ով և կազմել 282.2 մլրդ դրամ։ Ավելացել են նաև շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. 2026թ. 1-ին կիսամյակում կազմել են 126.4 մլրդ դրամ` 2025թ.-ի նույն ամիսների համեմատ աճելով 22%-ով։

Որոշ վատատեսական կանխատեսումները, թե կառուցապատման ոլորտն անկում է ապրելու, վաճառքները պակասելու են, կամ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» Կառավարության խոշորածավալ այս և այլ ծրագրերը ձախողվելու են, ոչ միայն չարդարացան, այլև փաստացի արդյունքները գերազանցեցին սպասումները։

Պետություն-շինարար համատեղ ջանքերով կյանքի են կոչվել մարզական և առողջապահական կառույցների, ճանապարհների, թունելների, կամուրջների և այլ ենթակառուցվածքների կառուցման ծրագրերը:

Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է շարունակում լինել գլխավոր պահանջը շինարարներից։

Քաղաքաշինության կոմիտեն էականորեն արագացրել և դյուրացրել է նախագծումից մինչև ավարտական փուլ թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացները։

Գալիք առաջնահերթություններից է լինելու տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը` թվային համակարգերի կիրառմամբ:

Սիրելի՛ շինարարներ, շնորհակալություն ձեր նվիրման ու ջանքերի համար:

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ