Bankomat

2026-ին էլեկտրամոբիլների ներմուծման նոր քվոտա

Լուրեր | 2026/08/20 22:01

2026-ին էլեկտրամոբիլների ներմուծման նոր քվոտա

Կառավարությունը 5000 էլեկտրամոբիլ կներմուծի 0% մաքսատուրքով

Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2026 թվականի համար էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում լրացուցիչ 5000 տրանսպորտային միջոց ներմուծել՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով:

Մանրամասներ

  • Մինչեւ 4500 տրանսպորտային միջոց կարող են ներմուծել ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք, որոնք անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր չունեն:
  • Մինչեւ 500 տրանսպորտային միջոց կարող են ներմուծել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր ունեցող ընկերությունները՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
  • Անհրաժեշտ է ներկայացնել ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային եւ հետերաշխիքային տեխնիկական սպասարկում:
  • Պետք է հիմնավորվի փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը՝ սեփականության իրավունքի վկայականով կամ վարձակալության պայմանագրով:

Աղբյուր՝ banks.am

Տարածել

Կարդացեք նաեվ