Bankomat

2026-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 6,552 գործարք

Լուրեր|2026/09/17 20:03
2026-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 6,552 գործարք

Ամենամեծ բաժինը բաժին է ընկել Երևանին, ապա՝ Կոտայքին։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հուլիսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր թիվը կազմել է 6,552։ Ցուցանիշը ներկայացվել է ըստ Երևանի և Հայաստանի մարզերի։

Ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Երևանում, որտեղ իրականացվել է 2,455 գործարք։ Սա կազմում է հուլիսյան ընդհանուր ծավալի 37.5%-ը։

Գործարքների թվով երկրորդ տեղում Կոտայքն է՝ 1,399 առուվաճառքով կամ ընդհանուրի 21.4%-ով։ Արմավիրում գրանցվել է 560 գործարք՝ 8.5%, իսկ Արարատում՝ 509 գործարք կամ 7.8%։

Արագածոտնում իրականացվել է 390 առուվաճառքի գործարք, որը հավասար է ընդհանուրի 6%-ին։ Լոռիում գրանցվել է 304 գործարք՝ 4.6%, Շիրակում՝ 237 գործարք՝ 3.6%, իսկ Սյունիքում՝ 209 գործարք՝ 3.2%։

Տավուշում հուլիսին կատարվել է 204 գործարք, որը կազմում է 3.1%, Գեղարքունիքում՝ 192 գործարք կամ 2.9%, իսկ Վայոց Ձորում՝ 93 գործարք, որը կազմում է ընդհանուրի 1.4%-ը։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ անշարժ գույքի շուկայում առուվաճառքի հիմնական կենտրոնացումը պահպանվել է Երևանում և Կոտայքի մարզում։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ