Bankomat

ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը

Լուրեր | 2026/06/30 15:01

ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը

Բանկը աջակցում է մշակույթի և կրթության զարգացմանը

ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում։ Հրատարակության առանձնահատկությունն այն է, որ վեպն առաջին անգամ է թարգմանվել հայերեն անմիջապես ֆրանսերեն բնագրից։ Սա հնարավորություն է տվել առավելագույն ճշգրտությամբ պահպանել հեղինակի լեզվի ոճային առանձնահատկությունները, ստեղծագործության գեղարվեստական ինքնատիպությունն ու գաղափարական ամբողջականությունը՝ հայ ընթերցողին ներկայացնելով վեպը հնարավորինս մոտ բնագրին։

«Աջակցելով մշակույթի, կրթության և ընթերցանության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ Բանկը շարունակում է իր ներդրումն ունենալ այնպիսի ծրագրերի իրականացման գործում, որոնք նպաստում են համաշխարհային գրական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը հայ ընթերցողների շրջանում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Դյումայի ոճն առանձնանում է իր արտահայտչականությամբ, վառ գեղարվեստական պատկերավորմամբ և նուրբ հումորով։ Նոր թարգմանության ընթացքում մեր գլխավոր նպատակը հենց այդ առանձնահատկությունների պահպանումն էր, որպեսզի հայ ընթերցողը հնարավորություն ունենա վեպը զգալ և ընկալել այնպես, ինչպես դա կանխամտածվել է հեղինակի կողմից»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը:

«Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը շուտով հասանելի կլինի հանրապետության բոլոր հայտնի գրախանութներում:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ