Bankomat

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Լուրեր | 2026/07/02 05:02

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Կոնվերս Բանկը աջակցում է ընկերության ֆինանսավորմանը

Universal Hospital Product ընկերությունում բժշկական նշանակության բինտերի և թանզիֆե անձեռոցիկների արտադրությունն այսօր իրականացվում է ժամանակակից հոսքագծերով՝ արտադրության ամբողջական ցիկլով։

Ընկերությունը սկսել է գործունեությունը 2011 թվականին, իսկ այժմ արդեն հայկական շուկայում ունի գրեթե 90-95% մասնաբաժին։ Բացի ներքին շուկայից, արտադրանքն արտահանվում է նաև Վրաստան։

Զարգացման ճանապարհին կարևոր դեր է ունեցել Կոնվերս Բանկը՝ իր բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով։ Ընկերության ընդլայնման, հումքի ձեռքբերման և արտադրական հզորությունների ավելացման համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովվել է Բանկի աջակցությամբ։

Այսօր Universal Hospital Product-ում արդեն մտածում են նոր շուկաների մասին՝ չդանդաղեցնելով արտադրության ռիթմը և դիտարկելով նաև եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունը։

«Ամենաբարդ փուլում մեր կողքին կանգնեց Կոնվերս Բանկը։ Հիմնական խնդիրը ֆինանսավորումն էր, և Բանկի աջակցության շնորհիվ կարողացանք շարունակել զարգացումը»,- նշում են ընկերությունում։

Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ