Bankomat

Ucom Fellowship-ի մասնակիցները հանդիպել են Ռալֆ Յիրիկյանին

Լուրեր|2026/09/18 14:02
Ucom Fellowship-ի մասնակիցները հանդիպել են Ռալֆ Յիրիկյանին

Ucom-ի և Impact Hub Yerevan-ի նախաձեռնությունը Հայաստանում աջակցում է էկոլոգիական խնդիրների տեխնոլոգիական լուծումներ մշակող թիմերին։

Impact Hub Yerevan-ի կողմից՝ Ucom-ի աջակցությամբ իրականացվող Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom-ի գլխավոր գրասենյակ, որտեղ հանդիպել են ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին։

Հանդիպման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է իր փորձը ղեկավարության և ձեռնարկատիրության ոլորտներում, ծանոթացել թիմերի առաջընթացին, քննարկել նրանց առջև ծառացած դժվարություններն ու հետագա զարգացման հնարավորությունները։ Նա նաև գործնական խորհուրդներ է տվել՝ ելնելով յուրաքանչյուր թիմի ներկա կարիքներից։

Ucom Fellowship ծրագիրն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Այն աջակցում է Հայաստանում գործող վաղ փուլում գտնվող թիմերին, ստարտափներին և ձեռնարկատերերին, որոնք մշակում են բնապահպանական մարտահրավերների տեխնոլոգիական լուծումներ։

«Լավ գաղափարը կարևոր մեկնարկ է, սակայն այն իրական փոփոխության աղբյուր է դառնում միայն այն դեպքում, երբ դրա հետևում կանգնած մարդիկ պատրաստ են այն փորձարկել, զարգացնել և պատասխանատվություն կրել արդյունքների համար։ Ucom-ում մեզ համար հատկապես կարևոր է տեսնել, որ տեխնոլոգիան կիրառվում է ոչ միայն բիզնեսի առաջխաղացման, այլև բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար»,- ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ութ ամիս տևող ծրագրի ընթացքում Impact Hub Yerevan-ը մասնակիցներին ուղեկցում է ինկուբացիայի ամբողջ փուլում՝ օգնելով ստուգարկել գաղափարները, ամրապնդել բիզնես մոդելները և մշակել նախատիպեր կամ Minimum Viable Product (MVP)։ Ծրագիրը ներառում է հարմարեցված դասընթացներ, անհատական մենթորություն, փորձագիտական խորհրդատվություն, կապերի ստեղծման հնարավորություններ, ինչպես նաև մուտք Impact Hub Yerevan-ի ձեռնարկատիրական համայնք և աշխատանքային տարածք։

Ծրագրին որպես մենթորներ միացել են նաև Ucom-ի մասնագետները, որոնք մասնակիցներին տրամադրում են գործնական հետադարձ կապ և ոլորտային փորձառություն։

Impact Hub Yerevan-ի գլխավոր գործադիր տնօրեն Նազարեթ Սեֆերյանի խոսքով՝ Ucom Fellowship-ը մասնակիցներին տալիս է այն միջավայրը, գիտելիքն ու մասնագիտական աջակցությունը, որոնք անհրաժեշտ են վաղ փուլում գտնվող գաղափարը ավելի կենսունակ լուծման վերածելու համար։ Նրա խոսքով՝ Ucom-ի հետ նման հանդիպումները ծրագրին լրացուցիչ արժեք են ավելացնում, քանի որ թիմերին ապահովում են փորձառու բիզնես առաջնորդների անմիջական կարծիքով և գործնական արձագանքով։

Fellowship-ի ավարտին թիմերը կներկայացնեն ծրագրի ընթացքում մշակած լուծումները։ Երեք ամենաուժեղ գաղափարները կստանան ֆինանսական մրցանակներ՝ հետագա զարգացմանն աջակցելու համար։

Ucom-ը Հայաստանի առաջատար կոնվերգենտ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողներից է։ Ընկերությունը տրամադրում է ժամանակակից թվային լուծումներ ֆիքսված և բջջային կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտներում՝ առաջարկելով արագ, հուսալի և որակյալ ծառայություններ։ Ընկերությունը զարգացնում է ինտեգրված թվային էկոհամակարգ՝ կենտրոնանալով հաճախորդի փորձառության, ցանցի որակի և տեխնոլոգիական առաջնորդության վրա։ 5G ցանցի զարգացումը, միջազգային տեխնոլոգիական գործընկերությունները և կայուն զարգացման նախաձեռնությունները Ucom-ին դիրքավորում են ոչ միայն որպես հեռահաղորդակցության օպերատոր, այլև որպես Հայաստանի թվային առաջընթացի կարևոր մասնակից։

2016 թվականին հիմնված Impact Hub Yerevan-ը համաշխարհային Impact Hub ցանցի մաս է, որն ունի ավելի քան 110 կենտրոն ամբողջ աշխարհում։ Կազմակերպությունն աջակցում է ձեռնարկատերերին, նորարարներին և փոփոխություններ նախաձեռնողներին՝ ինկուբացիոն ծրագրերի, կրթական հնարավորությունների, մասնագիտական ցանցերի և համագործակցային համայնքի միջոցով։ Հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը իրականացրել է ավելի քան 40 ծրագիր և կազմակերպել 500-ից ավելի կրթական սեսիա և միջոցառում։ Այսօր դրա համայնքը միավորում է ավելի քան 350 անդամի, որոնք աշխատում են Հայաստանի տարբեր հատվածներում իրականացվող 100-ից ավելի նախագծերի վրա։

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ