Bankomat

Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Լուրեր | 2026/07/01 12:01

Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Ռոումինգի նոր առաջարկներ ճանապարհորդողների համար

Այս ամառ Ucom-ը ռոումինգը դարձնում է ավելի հարմար և հասանելի ճանապարհորդողների համար։ Թարմացված uTravel առաջարկն այժմ ներառում է ավելի մեծ ինտերնետային փաթեթներ՝ մատչելի գներով. բաժանորդներն արդեն կարող են ընտրել նոր «uTravel 4 ԳԲ», «uTravel 6 ԳԲ» և «uTravel 9 ԳԲ» փաթեթները և անհոգ վայելել իրենց ճանապարհորդությունը։

Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Ալբանիայում, Թունիսում և ամառային հանգստի համար հաճախ ընտրվող այլ ուղղություններում Ucom-ի բաժանորդները կարող են ակտիվացնել 4 ԳԲ, 6 ԳԲ կամ 9 ԳԲ ինտերնետ փաթեթ՝ վճարելով համապատասխանաբար 4500, 6500 և 9500 դրամ։

«uTravel 4 ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#, «uTravel 6 ԳԲ»-ի համար՝ *121*33#, իսկ «uTravel 9 ԳԲ»-ի համար՝ *121*34#։

«Ճանապարհորդության ժամանակ մարդիկ ուզում են կապի մեջ մնալ առանց բարդ հաշվարկների և անսպասելի ծախսերի։ Հենց այդ տրամաբանությամբ ենք ձևավորում մեր ռոումինգ առաջարկները՝ ավելացնելով ինտերնետի ծավալը, պահպանելով հասանելի գինը և ընդլայնելով ծառայությունների աշխարհագրությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ