Bankomat

Թվային անվտանգություն

Լուրեր | 2026/06/29 21:01

Թվային անվտանգություն

Բիբլոս Բանկ Արմենիայի թվային անվտանգության խորհուրդներ

Բարի գալուստ անվտանգ թվային բանկինգի կենտրոն։ Հաճախորդների անձնական և ֆինանսական տվյալների պաշտպանությունը Բիբլոս Բանկ Արմենիայի առաջնահերթությունն է։ Փոխանցումներից ու վճարումներից մինչև օնլայն գնումներ․ անվտանգ բանկինգ նշանակում է լինել տեղեկացված, լինել զգոն և օգտագործել վստահելի գործիքներ՝ յուրաքանչյուր քայլին պաշտպանված լինելու համար։ Ստորև ներկայացնում ենք գործնական խորհուրդներ, իրական կյանքից օրինակներ և պարզ քայլեր, որոնք կօգնեն ապահովել Ձեր անձնական և ֆինանսական տվյալների պաշտպանությունն ամեն րոպե։

Թվային անվտանգության սկզբունքներ

  • Օնլայն և Մոբայլ բանկինգում ստեղծեք հուսալի, չկրկնվող գաղտնաբառեր և խուսափեք տարբեր հարթակներում միևնույն գաղտնաբառն օգտագործելուց:
  • Միացրեք երկգործոն նույնականացումը (2FA), հատկապես էլ. փոստի այն հասցեի համար, որը կապված է Ձեր բանկային հաշիվներին:
  • Օգտագործեք վստահելի հակավիրուսային ծրագրեր և միայն պաշտոնական բջջային հավելվածներ:
  • Մշտապես թարմացրեք Ձեր սարքերի օպերացիոն համակարգերը, ծրագրերն ու բրաուզերը:
  • Օնլայն/Մոբայլ բանկիգով ֆինանսական գործարքներ կատարելիս խուսափեք հանրային Wi-Fi ցանցերին միանալուց:

Հիշեք․ Բանկը երբեք չի պահանջում Ձեր գաղտնաբառը, քարտի PIN կոդը, քարտի համարը կամ SMS-ով/էլեկտրոնային փոստով ստացված մեկանգամյա կոդերը (OTP-ները): Եթե նման հարցում ստանաք, անմիջապես հայտնեք մեզ:

Ինչպես պաշտպանվել ֆիշինգից

Ֆիշինգը համացանցային խարդախության տեսակ է, երբ կիբերհանցագործները ներկայանում են որպես բանկի կամ Ձեր կողմից վստահելի այլ կազմակերպության աշխատակից՝ խաբեությամբ Ձեզնից անձնական և ֆինանսական տվյալներ կորզելու նպատակով։

  • Անսպասելի էլեկտրոնային նամակներ կամ հաղորդագրություններ՝ իբրև թե հաշիվների հետ կապված կամ անհապաղ գործողություն պահանջող այլ խնդիրների մասին:
  • Հղումներ, որոնք տարբերվում են Բանկի պաշտոնական դոմենից:
  • Հարցումներ Ձեր քարտի PIN կոդի, գաղտնաբառերի կամ OTP-ների մասին:
  • Կեղծ զանգեր՝ իբրև թե Բանկից կամ իրավապահ մարմիններից, որոնք գաղտնի տվյալներ են պահանջում:

Անվտանգ Օնլայն և Մոբայլ բանկինգ

Բջջային հավելվածները ներբեռնեք միայն պաշտոնական հավելվածների հարթակներից (օրինակ՝ App Store, Play Store)։ Միշտ թարմացրեք Ձեր բրաուզերը, քանի որ ամենաթարմ տարբերակներն ապահովում են ավելի լավ պաշտպանություն վիրուսներից և կարող են կեղծ կայքեր հայտնաբերել։

Աղբյուր՝ byblosbankarmenia.am

Տարածել

Կարդացեք նաեվ