Bankomat

Թուրքիայի արդարադատության նախարարը Ալիևի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր

Լուրեր | 2026/07/02 22:03

Թուրքիայի արդարադատության նախարարը Ալիևի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր:

Գյուրլեքը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև անկեղծ հարաբերությունների շնորհիվ ընդհանուր պատմության, մշակույթի և եղբայրության վրա հիմնված հարաբերությունները զարգացել են:

Նա ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին տարածաշրջանում ռազմավարական նախագծերի իրականացման գործում:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ