ԱՄՆ ֆոնդային շուկաներում հինգշաբթի գրանցվել է խոշոր վաճառք, քանի որ ներդրողները մտահոգվել են, որ արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնումը, այդ թվում՝ տվյալների կենտրոնների զարգացումը, կարող է դանդաղել։ Այդ ֆոնին տեխնոլոգիական բաժնետոմսերը գլխավորել են անկումը և ճնշել ավելի լայն շուկան։
Nasdaq Composite-ը նվազել է 5.5%-ով և մտել correction territory, S&P 500-ը կորցրել է մոտ 4.4%, իսկ Dow Jones Industrial Average-ը նվազել է մոտ 1,833 կետով կամ 3.4%-ով։ CNBC-ի տվյալներով՝ S&P 500-ը, Dow-ը և Nasdaq-ը գրանցել են իրենց ամենախոշոր մեկօրյա անկումը 2025 թվականի ապրիլի tariff shock-ից հետո։
Ամենանշանակալի հարվածը ստացել է «Magnificent Seven»-ը, որի համախառն շուկայական կապիտալիզացիան կրճատվել է ավելի քան $1 տրլն-ով։ Ամենամեծ կորուստը կրել է Nvidia-ն՝ ավելի քան $440 մլրդ, իսկ ընկերության բաժնետոմսերը նվազել են ավելի քան 9%-ով և տարվա սկզբից անցել բացասական դաշտ՝ հասնելով 2.6% անկման։
Շուկայի լարվածությունը արտացոլվել է նաև տատանողականության մեջ։ CBOE Volatility Index (VIX)-ը աճել է 11.57 կետով՝ գրանցելով ամենամեծ կետային աճը 2025 թվականի ապրիլի 4-ից ի վեր։ New York Stock Exchange-ում նվազող բաժնետոմսերը գերազանցել են աճողներին 2,344-ը՝ 416-ի դիմաց, իսկ Nasdaq Composite-ում՝ 4,166-ը՝ 855-ի դիմաց։
S&P 500-ի բոլոր 11 հատվածները փակվել են բացասական դաշտում, ընդ որում ամենամեծ անկումը գրանցել է information technology հատվածը՝ 7.30%։ Technology Select Sector SPDR Fund (XLK)-ը նվազել է 8.04%-ով, իսկ դրա առևտրային ծավալը գերազանցել է 33 մլն բաժնետոմսը՝ ավելի քան երեք անգամ բարձր լինելով 30-օրյա 9.2 մլն միջինից։
Աղբյուր՝ www.cnbc.com
