Bankomat

Tesla-ն կկրճատի Cybertruck-ի արտադրությունը՝ Cybercab-ի համար հզորություններ ազատելու նպատակով

Լուրեր|2026/11/06 18:49
Tesla-ն կկրճատի Cybertruck-ի արտադրությունը՝ Cybercab-ի համար հզորություններ ազատելու նպատակով

Ընկերությունը 2027-ից Gigafactory Texas-ում առաջնահերթություն կտա ռոբոտաքսի նախագծին։

Tesla-ն մտադիր է 2027 թվականին աստիճանաբար կրճատել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը Gigafactory Texas գործարանում։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ այդ քայլը պետք է ազատի արտադրական հզորություններ, որպեսզի ավելացվի Cybercab ռոբոտաքսիների թողարկումը։

Cybercab-ը ներկայացվել է 2024 թվականի հոկտեմբերին։ Մասկը հայտարարել է, որ մեքենաները պետք է լինեն լիովին ինքնավար և չլինեն համալրված վարորդի համար նախատեսված ավանդական կառավարման համակարգերով։

Նրա գնահատմամբ՝ մեկ Cybercab-ի արժեքը ձեռնարկատերերի համար կկազմի շուրջ 30 հազար դոլար, իսկ ծառայությունից օգտվողների համար մեկ մղոն՝ մոտ 1.6 կմ, ուղևորության արժեքը կլինի մոտ 30-40 ցենտ։

Cybertruck-ը Tesla-ի էլեկտրական պիկապն է՝ չժանգոտվող պողպատից պատրաստված արտահայտիչ դիզայնով։ Դրա սերիական արտադրությունը Gigafactory Texas-ում մեկնարկել է 2023-2024 թվականներին, սակայն արտադրության ծավալների ընդլայնումը երկար է տևել, իսկ պահանջարկը, ըստ հրապարակման, զիջել է նախնական սպասումներին։

Tesla-ի համար Cybercab-ը ինքնավար տրանսպորտի ռազմավարության առանցքային նախագիծներից է։ Արտադրական ռեսուրսների վերաբաշխումը ցույց է տալիս, որ ընկերությունը ավելի մեծ շեշտ է դնում լիովին ինքնավար մեքենաների և սեփական ռոբոտաքսի ծառայության զարգացման վրա՝ դրանք դիտարկելով ապագա աճի հիմնական ուղղություն։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ