Bankomat

Տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը

Լուրեր | 2026/07/01 20:02

Տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Օրակարգի շրջանակում ներկայացվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում», «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացում», «Էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում», «Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը:

Քննարկվել են նաև Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագրի հետագա ընթացքի և հանրային ներդրումային որոշ ծրագրերի մասով բացառության կիրառման հարցերը:

«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրեն Անետա Բաբայանը ներկայացրել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, ընդգծել, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Երևանի բազմամոդալ տրանսպորտային համակարգը՝ արդիականացնելով և վերազինելով Երևանի մետրոպոլիտենը:

Նիստում քննարկվել են նախագծի առանձին բաղադրիչները, դիտարկումներ են ներկայացվել ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված գործնական քայլերի վերաբերյալ:

Անետա Բաբայանը ներկայացրել է նաև «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը:

Հանրային ներդրումային կոմիտեն քննարկել է հարցը, հավանություն տվել ծրագիրն ավարտին հասցնելու համար ներկայացված առաջարկին:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ