Bankomat

Թաիլանդը մինչև 2050-ը մտադիր է չիպերի ոլորտ ներգրավել 80 մլրդ դոլար

Լուրեր|2026/09/25 16:58
Թաիլանդը մինչև 2050-ը մտադիր է չիպերի ոլորտ ներգրավել 80 մլրդ դոլար

Երկիրը ներկայացրել է կիսահաղորդիչների ազգային ռազմավարությունը՝ 230 հազար աշխատատեղ ստեղծելու նպատակով։

Թաիլանդը մինչև 2050 թվականը չիպերի ոլորտում նախատեսում է ներգրավել 80 մլրդ դոլար

Թաիլանդը ներկայացրել է կիսահաղորդիչների ոլորտի ազգային ռազմավարությունը, որով նախատեսվում է մինչև 2050 թվականը ներգրավել 80 մլրդ դոլարի ներդրումներ և ստեղծել 230 հազար աշխատատեղ։

Ֆինանսների նախարար Էկնիտի Նիտիթհանպրապասի խոսքով՝ ծրագրի նպատակը մինչև 2050 թվականը չիպերի արտադրության ամբողջությամբ ինտեգրված ազգային էկոհամակարգ ձևավորելն է, որը տարեկան 150 մլրդ դոլարի եկամուտ կապահովի։ Նա նշել է, որ ռազմավարությունը ներդրողներին կտա հստակ և երկարաժամկետ ուղենիշներ։

Ներկայում Թաիլանդում արդեն գործում է չիպերի արտադրության ոլորտ, սակայն այն հիմնականում կենտրոնացած է հավաքման և փաթեթավորման վրա։ Նախարարի գնահատմամբ՝ նոր ծրագիրը պետք է օգնի երկրին անցնել կիսահաղորդիչների համաշխարհային մատակարարման շղթայի ավելի բարձր եկամտաբերությամբ հատվածներ։

Պետական աջակցությունը նախատեսվում է մի քանի ուղղությամբ՝ հարկային արտոնություններ, կարգավորող բարեփոխումներ, մասնագիտական կադրերի պատրաստում, ենթակառուցվածքների արդիականացում, ինչպես նաև հետազոտությունների և մշակումների ֆինանսավորում։

IDram

Ռազմավարությունը կիրականացվի փուլերով։ Սկզբնական փուլում շեշտը դրվելու է կիսահաղորդիչների փաթեթավորման և թեստավորման կարողությունների ամրապնդման վրա, իսկ հաջորդ փուլերում Թաիլանդը նախատեսում է անցնել չիպերի նախագծմանը և կիսահաղորդչային թիթեղների արտադրությանը։

Առաջնահերթ տեխնոլոգիական ուղղություններն են ֆոտոնիկան, ուժային կիսահաղորդիչները և սենսորները։

Ավելի վաղ Ներդրումների խորհուրդը հրապարակել էր ազգային ռազմավարությունը, սակայն հետո հետ էր կանչել հաղորդագրությունը։ Այն հետագայում կրկին հրապարակվել է՝ առանց ներդրումների և զբաղվածության նպատակային ցուցանիշների փոփոխության։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ