Bankomat

«StomArt»-ը ընդլայնվում է՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Լուրեր|2026/11/05 16:27
«StomArt»-ը ընդլայնվում է՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Գյումրիի կլինիկան մեծացրել է ծառայությունների ծավալը և պատրաստվում է ներդնել թվային լաբորատորիա։

«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը

Գյումրիում գործող «StomArt» ստոմատոլոգիական կլինիկան վերջին տարիներին անցել է զարգացման նոր փուլ՝ ընդլայնելով տարածքը և համալրելով ծառայությունները։ Կլինիկան ներդրել է ժամանակակից սարքավորումներ և բացել վիրահատարան՝ մեծացնելով իր հնարավորությունները տարբեր պահանջներ ունեցող այցելուների համար։

«StomArt»-ում մատուցվում են համապարփակ ստոմատոլոգիական ծառայություններ՝ տարբեր կարիքներին համապատասխան լուծումներով։ Ընկերությունում նշում են, որ պահանջարկի աճին զուգահեռ շարունակվում է նաև զարգացման հաջորդ փուլը։

Կլինիկայի առաջիկա ծրագրերից կարևորագույնը թվային լաբորատորիայի ներդրումն է։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, ինչը պետք է ընդլայնի ծառայությունների շրջանակն ու բարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։

Ընդլայնման և նոր հնարավորությունների ստեղծման ծրագրերը կյանքի են կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ։ Կլինիկան նաև հայտնել է, որ համագործակցությունը բանկի հետ շարունակվելու է հետագայում։

Կոնվերս Բանկը ներկայացնում է, որ առաջարկում է ՓՄՁ ֆինանսավորման լայն գործիքակազմ։ Վերջերս բանկը Շիրակի մարզում գործարկել է նաև բիզնեսի ֆինանսավորման Shirak Restart պրոդուկտը, որը մշակվել է՝ հաշվի առնելով մարզի բիզնեսի առանձնահատկությունները, կարիքները և ակնկալիքները։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ