Այսօր Սահմանադրական դատարանում տեղի կունենա ամփոփիչ ելույթների ներկայացում, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ: «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշել է, որ այս նիստը կարևոր է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի համար:
«Այսօր 6-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները, որոնք վիճարկում են ընտրությունների արդյունքները», - ասել է Վարդևանյանը:
Նա նաև ընդգծել է, որ ՔՊ-ական պատգամավորները, ովքեր պնդում են, որ «Ուժեղ Հայաստան»-ի դիմումը անհիմն է, պարզապես չեն ցանկանում, որ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն:
Աղբյուր՝ www.aravot.am
