Կատարի՛ր անկանխիկ գնումներ ու շահի՛ր 2 ճամփորդական նվեր քարտերից և 20 ճամփորդական նվեր փաթեթներից մեկը
Միայն Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard World քարտապաններն ունեն հնարավորություն մասնակցելու հատուկ իրենց համար կազմակերպված արշավին, որի շրջանակում կխաղարկվի:
- 2 ճամփորդական նվեր քարտ՝ յուրաքանչյուրը 2․5 մլն դրամ արժողությամբ
- 20 նվերների փաթեթ՝ յուրաքանչյուրի մեջ մեկ ճամպրուկ, մեկ պարանոցի բարձ
20 նվերների փաթեթները կխաղարկվեն 4 ամսվա ընթացքում (յուրաքանչյուր ամիս 5 փաթեթ), իսկ 2 ճամփորդական նվեր քարտերը՝ վերջին խաղարկության ժամանակ:
Խաղարկությանը մասնակցելու համար չկան հավելյալ քայլեր․ պարզապես անհրաժեշտ է սովորականի պես կատարել գնումներ Mastercard World քարտով:
Սկսած ապրիլի 1-ից՝ տվյալ ամսվա ընթացքում յուրաքանչյուր 250,000 ՀՀ դրամի չափով կատարած գնումների համար Mastercard World քարտապանը կստանա մեկ կոդ, որով էլ կմասնակցի այդ ամսվա 5 նվեր փաթեթների և վերջին՝ 2 ճամփորդական նվեր քարտերի խաղարկությանը:
Որքան շատ կոդեր հավաքի Քարտապանը արշավի 4 ամիսների ընթացքում, այնքան կմեծանա 2․5 մլն դրամ արժողությամբ ճամփորդական նվեր քարտ շահելու հավանականությունը:
Արշավը և՛ գործող, և՛ նոր քարտապանների համար է: Այն ուժի մեջ է 2026 թ․ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 31-ը:
Հաղթողները կընտրվեն ուղիղ եթերում՝ պատահականության սկզբունքով, 2026 թ․ մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին:
Խաղարկության օրը կհայտարարվի հավելյալ: Հետևե՛ք սոցիալական ցանցերում մեր էջերին՝ ամենակարևորը բաց չթողնելու համար:
Ի դեպ, Mastercard World կարող ես պատվիրել Byblos Mobile-ով, իսկ եթե դեռ Բանկի հաճախորդ չես, հավելվածում կարող ես գրանցվել ու դառնալ հաճախորդ առցանց ու մի քանի րոպեում:
Աղբյուր՝ www.byblosbankarmenia.am
