Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած իր ամենամյա այցի շրջանակում այցելել է Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար ձեռնարկություններից երկուսը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
Դեսպանին ուղեկցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Աննա Իվանովան և Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վարդան Ենոքյանը։
Ըստ աղբյուրի՝ ձեռնարկությունների ղեկավարությունը ներկայացրել է տեխնոլոգիական գործընթացների ընթացիկ արդիականացման աշխատանքները։ Դրանք ուղղված են արտադրության ծավալների ավելացմանը և բնապահպանական ցուցանիշների բարելավմանը։
Այցի ընթացքում դեսպանին նաև տեղեկացրել են Սյունիքի մարզում սոցիալական ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքի մասին։

Աղբյուր՝ finport.am
