Bankomat

Robinhood-ը ցանկանում է դառնալ ամբողջական հարստության կառավարման հարթակ

Լուրեր|2026/09/18 22:25
Robinhood-ը ցանկանում է դառնալ ամբողջական հարստության կառավարման հարթակ

Վլադ Տենևը ասում է, որ թրեյդինգը ընկերության համար հաճախորդներ ներգրավելու առաջին քայլն է։

Robinhood-ի գլխավոր տնօրեն Վլադ Տենևը հայտարարել է, որ ընկերությունը ցանկանում է դուրս գալ միայն առևտրային հավելվածի շրջանակներից և ժամանակի ընթացքում հաճախորդներին առաջարկել հարստության կառավարման ավելի լայն ծառայություններ։ CNBC-ի Mad Money հաղորդման ընթացքում նա նշել է, որ ակտիվ թրեյդերները մնում են բիզնեսի «շարժիչը» և հիմքը, սակայն ընկերության երկարաժամկետ նպատակը նրանց հետ հարաբերությունները խորացնելն է։

Տենևի խոսքով՝ Robinhood-ը օգտագործում է բաժնետոմսերի առևտուրը, կրիպտոարտարժույթները և prediction markets-ը որպես հաճախորդներ ներգրավելու հիմնական ուղիներ, իսկ դրանից հետո փորձում է նրանց տեղափոխել կենսաթոշակային հաշիվների, ֆինանսական խորհրդատվության և այլ ծառայությունների դաշտ։ Նրա խոսքով՝ հենց այդ պակաս «տեսանելի», բայց ավելի երկարաժամկետ արտադրանքներն են առավել կարևոր ընկերության ապագայի համար։

Robinhood-ը, որը հայտնի դարձավ առանց միջնորդավճարի բաժնետոմսերի առևտրով երիտասարդ ներդրողների շրջանում, այժմ փորձում է ավելի մեծ եկամուտ ստանալ արդեն առկա օգտատերերից։ Հունիսյան եռամսյակի վերջում ընկերությունն ուներ 28 միլիոն ֆինանսավորված հաշիվ, ինչը տարեկան աճել է 7%-ով, մինչդեռ մեկ օգտատիրոջ միջին եկամուտը բարձրացել է 24%-ով։ Այդ միտումը ցույց է տալիս, որ հասունացող հարթակում Robinhood-ը փորձում է արագացնել հասույթն ու շահույթը ոչ միայն նոր օգտատերերի հաշվին։

Տենևը որպես օրինակ առանձնացրել է կենսաթոշակային հաշիվները։ Robinhood Gold վճարովի անդամակցության բաժանորդներին ընկերությունը առաջարկում է իրավասու IRA վճարումների 3% համաֆինանսավորում։ Նրա խոսքով՝ այդ հաշիվներն ավելի շարժական են և աշխատողներին հնարավորություն են տալիս նույն կենսաթոշակային հաշիվը պահպանել աշխատանքի փոփոխության դեպքում՝ գործատուի կողմից հովանավորվող 401(k)-ից կախված չլինելով։ Միևնույն ժամանակ, Տենևը նշել է, որ հենց այդ ծառայությունները սովորաբար չեն դառնում Robinhood գալու առաջին պատճառը։

Նրա գնահատմամբ՝ առաջիկա տասնամյակներում շուկայի համար մեծ հնարավորություն է ստեղծում նաև սերունդների միջև հարստության փոխանցումը։ Տենևը նշել է, որ ավելի քան $100 տրլն կարողություն անցնում է ավագ սերունդներից երիտասարդներին, և այդ գործընթացը հաջորդ տասնամյակներում արագացող ու խոշոր ակտիվների փոխանցում է լինելու։

Ընկերության ղեկավարի խոսքով՝ երբ հաճախորդների կարողությունն աճում է, նրանց պահանջարկը նույնպես բարդանում է՝ ներառելով trust-ներ, ժառանգության պլանավորում, private wealth management և private banking։ Robinhood-ն արդեն ընդլայնում է իր հնարավորությունները managed investing-ի, banking-ի և credit cards-ի ուղղություններով։ Բացի այդ, ընկերությունը 2025 թվականի փետրվարին ձեռք է բերել պորտֆելի կառավարման TradePMR հարթակը, իսկ այս տարի սկսել է ներդնել խորհրդատուների ցանց, որը հաճախորդներին կապում է գրանցված ներդրումային խորհրդատուների հետ։

Տենևի խոսքով՝ հիմնական խնդիրը բարձր կարողություն ունեցող հաճախորդներին բնորոշ ծառայությունները զանգվածային շուկային շատ ցածր գնով առաջարկելն է։ Նրա գնահատմամբ՝ տեխնոլոգիան այդ ծառայությունները կարող է հասանելի դարձնել տասնյակ միլիոնավոր մարդկանց, ոչ թե միայն նրանց, ովքեր նախկինում ստիպված էին դիմել թանկարժեք մասնավոր բանկային և խորհրդատվական կառույցների։

Շուկան նույնպես սկսել է ավելի բարձր գնահատել այդ ռազմավարությունը։ Robinhood-ի բաժնետոմսերը այս տարի աճել են մոտ 6%-ով, իսկ օգոստոսի սկզբից ի վեր՝ մոտ 38%-ով։ Վերջերս Morgan Stanley-ն նաև բարձրացրել է Robinhood-ի գնահատականը մինչև overweight և թիրախային գինը՝ $124-ից մինչև $150՝ նշելով, որ ընկերության նոր բիզնես ուղղությունները կարող են երկարացնել աճի ուղին։ Վերլուծաբան Michael Cyprys-ը գրել է, որ HOOD-ի ընդլայնվող արտադրանքների փաթեթը հաճախորդներին ավելի շատ պատճառ է տալիս ակտիվները կենտրոնացնել հարթակում և նվազեցնում է նրանց հեռանալու ռիսկը, քանի որ Robinhood-ի հիմնականում Y/Z սերնդի հաճախորդները կուտակում են ավելի մեծ կարողություն և բախվում ավելի բարդ ֆինանսական կարիքների։

Աղբյուր՝ www.cnbc.com

Տարածել

Կարդացեք նաեվ