Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ իրականացվում են համաձայն Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ Ռեպո և Հակադարձ Ռեպո Գործարքների Կնքման Կարգի:
Գործարքի էությունը
Ռեպո` գործարք, որով գործարքի մյուս կողմը Բանկից սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր` գործարքի մարման ամսաթվին դրանք հետ վաճառելու պարտավորությամբ, իսկ Բանկը վաճառում է պարտատոմսեր` դրանք մարման ամսաթվին հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ.
Հակադարձ Ռեպո` գործարք, որով գործարքի մյուս կողմը Բանկին վաճառում է պարտատոմսեր` գործարքի մարման ամսաթվին դրանք հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ, իսկ Բանկը սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր` մարման ամսաթվին դրանք հետ վաճառելու պարտավորությամբ:
Բանկը իրականացնում է Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ` Բանկի իրացվելիության կառավարման նպատակով:
Գործընկերների/ հաճախորդների շրջանակը/չափանիշը
ՀՀ ԿԲ և ՀՀ ռեզիդենտ առևտրային բանկեր` Բանկի ԱՊԿՀ-ի կողմից հաստատված սահմանաչափերի շրջանակներում:
Թարմացված է՝ 03.04.2025 11:52
Այս վարկի անվանական տոկոսադրույքը Բանկը կարող է փոխել:
Վարկի տոկոսները հաշվարկվում են ըստ անվանական տոկոսադրույքի, և տարեկան տոկոսադրույքը (ԱՍՊ) ցույց է տալիս, թե որքան կարժենա ձեզ վարկը, եթե բոլոր վճարումները կատարեք ժամանակին:
Շնորհակալություն, ձեր հայտը հաջողությամբ ուղարկվել է։ Ձեզ հետ կկապվի մեր աշխատակիցը։
Աղբյուր՝ byblosbankarmenia.am
