Bankomat

ՌԴ ԱԽ-ում հայտարարել են, որ Հայաստանի համար ռուսական գազն ավելի էժան է այլընտրանքներից

Լուրեր|2026/09/25 18:00
ՌԴ ԱԽ-ում հայտարարել են, որ Հայաստանի համար ռուսական գազն ավելի էժան է այլընտրանքներից

Ալեքսեյ Շևցովը սա կապել է Երևանի հնարավոր էներգետիկ վերակողմնորոշման հետ։

Ռուսական գազը Հայաստանի համար էապես ավելի մատչելի է, քան վառելիքի գնումը այլ երկրներից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

Նրա գնահատմամբ՝ եթե Երևանը հրաժարվի ռուսական գազի մատակարարումներից, Հայաստանի համար հետևանքները կարող են լինել ավելի ծանր, քան նմանատիպ որոշման ազդեցությունը, որը նախկինում զգացել էին Գերմանիան և եվրոպական այլ երկրներ։

Շևցովը այսպես է արձագանքել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությանը երկրի հետագա էներգետիկ քաղաքականության մասին։ Ավելի վաղ Սիմոնյանը նշել էր, որ Երևանը մտադիր է գազ գնել «ամեն տեղից, որտեղից դա հնարավոր է»։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ