Bankomat

Porsche-ը ներկայացրել է 550 Spyder J էլեկտրական սպորտային մոդելը

Լուրեր|2026/09/24 18:19
Porsche-ը ներկայացրել է 550 Spyder J էլեկտրական սպորտային մոդելը

Նորույթը ստեղծվել է Hedley Studios-ի հետ և թողարկվելու է սահմանափակ՝ 250 օրինակով։

1950-ականների Porsche 550 Spyder-ը վերածնվել է նոր սպորտային մեքենայի տեսքով

Porsche-ը, շարունակելով նշել իր սպորտային պատմության 75-ամյակը, Hedley Studios-ի հետ համատեղ ներկայացրել է Porsche 550 Spyder J մոդելը։ Այն 1954 թվականի 550 Spyder-ի ժամանակակից էլեկտրական մեկնաբանությունն է։

Նոր մեքենան արտաքինից պահպանում է պատմական նախատիպի կերպարը, սակայն չափերով մոտ 20%-ով փոքր է բնօրինակից։ Մոդելը համալրված է 48-վոլտանոց էլեկտրական համակարգով, որը զարգացնում է մինչև 22 ձիաուժ հզորություն։

Ընկերության ներկայացմամբ՝ Porsche 550 Spyder J-ը կոլեկցիոն ավտոմեքենա է և նախատեսված չէ ընդհանուր օգտագործման ճանապարհների համար։ Գերմանական ապրանքանիշը մտադիր է արտադրել ընդամենը 250 օրինակ, իսկ պաշտոնական գինը դեռ չի հրապարակվել։

Ռեգո Ինշուրանս

Porsche-ը նաև խոստանում է անհատականացման մի շարք տարբերակներ։ Դրանք հիմնականում վերաբերում են թափքի գունային լուծումներին և դեկորատիվ կպչուն պիտակների ընտրությանը։ Ավտոմեքենան նախատեսված է երկու ուղևորի համար, իսկ դրա առավելագույն արագությունը չի գերազանցում 80 կմ/ժ-ը։

Porsche-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 550 Spyder-ը կարևոր դեր է խաղացել ապրանքանիշի զարգացման պատմության մեջ։ Այդ մոդելը եղել է ընկերության առաջին ավտոմեքենան, որը նախագծվել էր հատուկ ավտոսպորտի համար։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ