Bankomat

Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան

Լուրեր | 2026/06/30 16:02

Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի հայտարարությունը

«Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք»:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բժիշկը, նեղ մասնագետը եթե որևէ պացիենտ օրվա ընթացքում չի ունենում և չի սպասարկում, կամ էլ աշխատում է օրը 3 ժամ, ապա նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ, իսկ բոլոր այն նեղ մասնագետները, որոնք ծանրաբեռնվածություն ունեն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է: Այս պահին մենք աշխատավարձերի մասով բավարար ավելացումներ ունենք, քանի որ միայն ապահովագրության ներդրման արդյունքում առաջնային օղակում միջինում 30-40%-ի աշխատավարձի աճ ունենք։

Առաջին երկու ամիսներին աշխատելաոճի այս նոր համակարգը անսովոր էր բուժաշխատողների համար, և ժամանակ պահանջվեց, որպեսզի նրանք փաստացի մուտքագրեն իրենց կողմից ապահովագրվածների ծառայությունները: Սա նշանակում է, որ բոլոր բժիշկների աշխատավարձն է բարձրացել, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, որոնք ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերից»,- նշեց Ավանեսյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ