Bankomat

ՊԵԿ-ը զգուշացնում է խաղային լիցենզիա չունեցողներին արգելված անվանումների մասին

Լուրեր|2026/09/23 18:36
ՊԵԿ-ը զգուշացնում է խաղային լիցենզիա չունեցողներին արգելված անվանումների մասին

Նոր սահմանափակումը կգործի 2027 թվականի փետրվարի 8-ից և յուրաքանչյուր խախտման համար նախատեսում է 500 հազար դրամ տուգանք։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ 2027 թվականի փետրվարի 8-ից ուժի մեջ կմտնի «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որը նոր սահմանափակումներ է սահմանում խաղային ոլորտին առնչվող բառերի օգտագործման համար։

Օրենքի համաձայն՝ այն անձինք, որոնք չունեն օրենքով սահմանված համապատասխան խաղային գործունեության լիցենզիա, չեն կարող կազմակերպության անվանման, ֆիրմային անվանման, ապրանքային նշանի, կայքի անվանման կամ ցուցանակների մեջ օգտագործել «շահումով խաղ», այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ», ինչպես նաև «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն», այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները։

ՊԵԿ-ը հորդորել է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց նախապես հրաժարվել նման անվանումներից և ձևակերպումներից՝ հաշվի առնելով նոր իրավակարգավորումը։

Գերատեսչությունը նաև հիշեցրել է, որ օրենքով սահմանված յուրաքանչյուր խախտման դեպքի համար նախատեսված է 500 հազար ՀՀ դրամի չափով տուգանք։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ