Bankomat

Փաշինյանը և Միցոտակիսը քննարկել են Հայաստան-Հունաստան տնտեսական կապերի ընդլայնումը

Լուրեր|2026/09/24 01:00
Փաշինյանը և Միցոտակիսը քննարկել են Հայաստան-Հունաստան տնտեսական կապերի ընդլայնումը

Կողմերը հայտարարել են, որ պատրաստ են խորացնել համագործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը։

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը և հայտնել պատրաստակամություն՝ սերտ համագործակցությամբ երկկողմ կապերը նոր մակարդակի բարձրացնելու համար։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ օրակարգի այլ հարցերի։

Փաշինյանն ու Միցոտակիսը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող ծրագրերի շուրջ։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ