Bankomat

Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Լուրեր | 2026/07/02 04:03

Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Պանրի արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ղազարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Հագվի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:

  • Արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի խաչաձևվող հոսքայնության հնարավորությունը:
  • Պատերի մակերևույթների որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա են եղել անցքեր:
  • Առաստաղի որոշ հատվածներ ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը:
  • Բացվող ներքին պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց:
  • Որոշ սարքավորումներ, գործիքներ, պարագաներ չեն պահվել բարվոք վիճակում:

Իրականացված ստուգման ընթացքում պարզվել է նաև, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք, մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ