Nvidia-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի հանկարծակի հրաժարականը ընկերությանը կանգնեցրել է կառավարման բարդ փորձության առաջ՝ այն պահին, երբ Nvidia-ն շարունակում է մնալ արհեստական բանականության բումի առանցքային շահառուներից մեկը։ CNBC-ի հետ զրուցած փորձագետների խոսքով՝ նման մասշտաբի ընկերությունում հիմնադիր ղեկավարի այսքան կտրուկ հեռանալը հազվադեպ երևույթ է։
Հուանգը 33 տարվա ընթացքում իր համահիմնադրած Nvidia-ն վերածել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերության։ Նա հինգշաբթի հրաժարական է տվել արտաամուսնական կապերի մասին հրապարակումներից հետո, այդ թվում՝ մի կնոջ հետ հարաբերության մասին, որին ԱՄՆ հետախուզությունը համարում է Չինաստանի լրտես։ Տնօրենների խորհուրդը սկսել է նոր գլխավոր տնօրենի որոնումը, իսկ ֆինանսական տնօրեն Colette Kress-ը ժամանակավորապես կատարում է ղեկավարի պարտականությունները։
Վերլուծաբանները նշում են, որ Հուանգի խարիզմատիկ առաջնորդությունն ու ագրեսիվ աճի վրա կենտրոնացած ոճը հեշտ չի լինի վերարտադրել։ University of Notre Dame-ի Mendoza College of Business-ի կառավարման պրոֆեսոր Michael Withers-ի խոսքով՝ հաջորդ ղեկավարը կբախվի խնդիրների, որոնք շատ ավելի լայն են, քան սովորական իրավիճակում հիմնադրին փոխարինող CEO-ի մարտահրավերները։
CNBC-ն հիշեցնում է, որ Apple, Alphabet և Uber-ը նախկինում անցել են բարձր պրոֆիլի ղեկավարների հեռացումների միջով, սակայն այդ դեպքերը զգալիորեն տարբերվել են։ Steve Jobs-ի հեռանալուց առաջ Apple-ում արդեն ձևավորվել էր ներքին իրավահաջորդ՝ Tim Cook-ը, Alphabet-ում Larry Page-ի և Sergey Brin-ի հեռանալը սպասված էր, իսկ Uber-ում Travis Kalanick-ի հեռացումը զարգացել էր մի քանի ամսվա ընթացքում։ Nvidia-ի դեպքում անցումը և՛ ավելի կտրուկ է, և՛ տեղի է ունենում սկանդալի ֆոնին։
Լրացուցիչ բարդություն է ստեղծում նաև Nvidia-ի կառավարման մոդելը։ Հուանգն ունեցել է 60 անմիջական ենթակա, ինչը համապատասխանում է ընկերության հարթ կառուցվածքին և արագ հաղորդակցությանը։ Փորձագետների գնահատմամբ՝ նոր մշտական CEO-ն միաժամանակ պետք է կառավարի հրաժարականի հետևանքները և պահպանի Nvidia-ի մրցակցային դիրքերը, քանի որ մրցակիցները զարգացնում են սեփական չիպերը։

Աղբյուր՝ www.cnbc.com
