Bankomat

Նիժնի Նովգորոդում հրդեհ է բռնկվել «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանում

Լուրեր | 2026/07/02 13:02

Նիժնի Նովգորոդում հրդեհ է բռնկվել «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանում

Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել

Նիժնի Նովգորոդում հրդեհ է բռնկվել «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանում: Հինգշաբթի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել, հայտնել է մարզպետ Գլեբ Նիկիտինը:

Նրա խոսքով, գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը մարզի երկնքում խոցել են ուկրաինական 30 անօդաչու թռչող սարք: «ASTRA» Telegram-ալիքը, հղում անելով բաց աղբյուրներին, հայտնել է, որ Կստովո քաղաքում հարձակման թիրախ է դարձել «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանը:

Գործարանի նախագծային հզորությունը տարեկան կազմում է 17 միլիոն տոննա նավթի վերամշակում, և այն Ռուսաստանում հզորությամբ չորրորդ նավթավերամշակման գործարանն է, որը կարևոր նշանակություն ունի Մոսկվայի տարածաշրջանի վառելիքային ապահովման համար:

Գործարանը արտադրում է ավելի քան 50 տեսակի արտադրանք, այդ թվում՝ ավտոմոբիլային, ավիացիոն և դիզելային վառելիք:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ