Bankomat

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Լուրեր | 2026/07/02 05:01

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Քննարկվել են հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8-րդ նիստը:

Օրակարգի շրջանակում ներկայացվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում», «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացում», «Էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում», «Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը:

Քննարկվել են նաև Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագրի հետագա ընթացքի և հանրային ներդրումային որոշ ծրագրերի մասով բացառության կիրառման հարցերը:

«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրեն Անետա Բաբայանը ներկայացրել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, ընդգծել, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Երևանի բազմամոդալ տրանսպորտային համակարգը՝ արդիականացնելով և վերազինելով Երևանի մետրոպոլիտենը:

Նիստում քննարկվել են նախագծի առանձին բաղադրիչները, դիտարկումներ են ներկայացվել ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված գործնական քայլերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել ծրագրի տնտեսական կենսունակությանը, սոցիալ-տնտեսական օգուտներին և շրջակա միջավայրի վրա ազդեցությանը:

Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է նաև «Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը:

Նիստում քննարկվել են ծրագրի կառավարման շրջանակի և ընթացքի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր ձևաչափերով ծրագրի իրականացման հնարավորությանը:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ