Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտում այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն։ Այդ մասին հայտնել է Կառավարության մամուլի ծառայությունը։
Կենտրոնի տնօրեն Տոբիաս Մելցը վարչապետին ներկայացրել է կառույցի գործունեությունը, ինչպես նաև ջրածնային տեխնոլոգիաների ոլորտում ընթացիկ զարգացումները և լաբորատոր հետազոտությունների արդյունքները։
Ըստ հաղորդագրության՝ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ջրածնային տեխնոլոգիաների անվտանգ կիրառմանը, փորձարկումներին, մոդելավորմանը, սենսորային տեխնոլոգիաներին և թվային մոդելներին։
Կողմերը խոսել են նաև այս ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորությունների մասին։
Աղբյուր՝ hetq.am
