Միջազգային կառուցապատող NEXT Property-ը հայտնում է, որ հարևան երկրների գնորդների հետաքրքրությունն աճում է իր անշարժ գույքի նախագծերի նկատմամբ։ Ընկերության տվյալներով՝ Բաթումիում կառուցվող NEXT Address համալիրը դարձել է հայկական շուկայում ամենապահանջված նախագծերից մեկը իր պորտֆելում։
Ընկերությունը նշում է, որ Վրաստանի առաջատար ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ ձևավորվել է պարզ գնման առաջարկ։ Այն նախատեսում է կանխավճար՝ սկսած 3 000 ԱՄՆ դոլարից, ամսական վճար՝ սկսած 500 ԱՄՆ դոլարից, ինչպես նաև անտոկոս տարաժամկետ մարում՝ մինչև 2028 թվականի ավարտը։
NEXT Property-ի ներկայացմամբ՝ նման պայմանները հազվադեպ առաջարկ են նույնիսկ Վրաստանի անշարժ գույքի շուկայում, որը մեծապես հենված է միջազգային ներդրումային կապիտալի վրա։ Ընկերությունը իրեն ներկայացնում է որպես վրացական ծագում ունեցող միջազգային կառուցապատող բրենդ, որը նախագծեր է իրականացնում Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քենիայում և Իսպանիայում։
Ընկերության պորտֆելում ներառված է բնակելի և հյուրանոցային անշարժ գույքի ավելի քան 20 նախագիծ՝ 1 000 000 քմ-ից ավելի ընդհանուր մակերեսով։ Կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալը, ըստ ընկերության, կազմում է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ հաճախորդների աշխարհագրությունը ընդգրկում է ավելի քան 65 երկիր։ NEXT Property-ը համագործակցում է նաև Radisson և Wyndham բրենդների հետ։
NEXT Address-ը բիզնես դասի բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է՝ 110 000 քմ ընդհանուր մակերեսով։ Այն կառուցվում է Բաթումիի կենտրոնում՝ Հերոսների ծառուղում (Alley of Heroes), Adjarabet Arena մարզադաշտի և քաղաքի հիմնական տեսարժան ու ժամանցային վայրերի հարևանությամբ։ Նախագծի առաջին չորս հարկերը նախատեսված են առևտրային տարածքների համար՝ խանութների, սպասարկման կետերի, քոուորքինգի և բիզնես տարածքների ձևաչափով։


Աղբյուր՝ armtimes.com
