ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ «Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում վերանայում նախատեսող օրինագծերով ներդրվում է բնակության ցենզ՝ ընտրությանը, քվեարկությանը մասնակցելու իրավունքի իրացման համար»: Նա նշել է, որ այս փոփոխությունների համար կար հանրային պահանջ, և վստահեցրել է, որ նախագիծը կերաշխավորի այն քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ:
Սարգսյանը նաև առաջարկել է ԱԺ-ին քննարկել նախագիծը 24-ժամյա ռեժիմով:
Աղբյուր՝ www.aravot.am
