«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ այս տարի ևս ուսանողների կողքին է իր «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագրով, որը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու իրենց առաջնորդական կարողությունները:
Ծրագրի շրջանակներում ընտրված 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, Հայաստանի 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար:
- Հայաստանի ամերիկյան համալսարան;
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան;
- Հայաստանի ֆրանսիական համալսարան;
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան;
- Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան;
- Երևանի պետական համալսարան;
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:
Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական զարգացմանը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը:
Աղբյուր՝ www.aravot.am
