Մեծավանում, Լոռու մարզում, կասեցվել է «Վաչագան Գասպարյան» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասի գործունեությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի նմուշը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։ Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար։
Աղբյուր՝ www.1in.am
