Bankomat

McDonald’s-ը ԱՄՆ-ում փորձարկում է մատչելի կոմբո-հավաքածուներ

Լուրեր|2026/11/06 14:46
McDonald’s-ը ԱՄՆ-ում փորձարկում է մատչելի կոմբո-հավաքածուներ

Ընկերությունը փորձում է զսպել վաճառքների անկումը և գրավել սահմանափակ բյուջե ունեցող հաճախորդներին։

McDonald’s-ը ԱՄՆ-ում սկսել է նոր՝ ֆիքսված գնով բյուջետային կոմբո-հավաքածուների փորձարկում՝ փորձելով կանգնեցնել պահանջարկի թուլացումը և վաճառքների անկումը։ Ընկերության ծրագրերի մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով ցանցի գլխավոր տնօրեն Քրիս Քեմփչինսկուն։

Նրա խոսքով՝ նման առաջարկներ արդեն փորձարկվում են ԱՄՆ-ի 1900 ռեստորանում, իսկ ևս շուրջ 4000 ֆրանչայզիի սեփականատերեր սկսել են վաճառել նույն ձևաչափի կոմբո-ճաշատեսակներ։ Քեմփչինսկին ներդրողների հետ զրույցում նշել է, որ McDonald’s-ը պետք է հաճախորդներին առաջարկի «հստակ և համոզիչ առավելություն», հատկապես՝ ցածր եկամուտ ունեցող սպառողների համար։

AP-ի ուսումնասիրած տվյալներով՝ 2026 թվականի հուլիս-սեպտեմբերին McDonald’s-ի ԱՄՆ-ում առնվազն մեկ տարվա պատմություն ունեցող ռեստորաններում համադրելի վաճառքները նվազել են 0.2%-ով։ Դա առաջին նման անկումն է 2025 թվականի սկզբից ի վեր։

Պարբերականի գնահատմամբ՝ ամերիկյան սպառողներն ավելի զգուշավոր են ծախսում՝ բենզինի թանկացման և կյանքի բարձր արժեքի պատճառով։ Այդ ֆոնին տնից դուրս սնվելու վրա ծախսերը կրճատվում են, ինչը հարվածում է արագ սննդի ցանցերի պահանջարկին։

McDonald’s-ը շարունակում է մնալ աշխարհի ամենախոշոր արագ սննդի ցանցերից մեկը, և նրա արդյունքները հաճախ դիտարկվում են որպես ցածր ու միջին եկամուտ ունեցող սպառողների տրամադրությունների ցուցիչ։ Վերջին տարիներին ոլորտի խոշոր խաղացողները, այդ թվում՝ McDonald’s-ը, Burger King-ը և Wendy’s-ը, միաժամանակ բախվում են սննդամթերքի, վարձակալության և աշխատուժի ծախսերի աճին ու փորձում են ակցիաներով ու մատչելի առաջարկներով պահել հաճախորդներին։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ