Bankomat

Մասիսում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է

Լուրեր | 2026/06/30 12:03

Մասիսում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է

Հանրային սննդի օբյեկտը չի բավարարել անվտանգության պահանջներին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մասիսի արագիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, ք․ Մասիս, Շիրազի փողոց, N 11) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները:

  • Սննդի կառույցը նախագծված, կառուցված, տեղակայված չի եղել այնպես, որպեսզի բացառվի օդից փոխանցվող աղտոտումը:
  • Անհրաժեշտ հիգիենիկ պայմաններ չեն ապահովվել:
  • Կառույցը չի ունեցել լվացող և ախտահանող միջոցների պահման տարածքներ:
  • Հատակը, պատերը չեն ունեցել հարթ, հեշտությամբ մաքրվող մակերևույթ:
  • Պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
  • Անձնակազմի համար հանդերձարան չի ապահովվել:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ