ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով, որ Վաշինգտոնը Երևանին հետ միասին նշում է երկրի անկախության վերականգնման 35-ամյակը։

Ռուբիոն իր ուղերձում ասել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում այն առաջընթացը, որ Հայաստանը գրանցել է դեպի ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա տանող ճանապարհին։
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը հասել են պատմական առաջընթացի, որը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ կողմերը գործում են խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի շրջանակում։
ԱՄՆ պետքարտուղարը նաև առանձնացրել է «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագիծը՝ նշելով, որ Վաշինգտոնը ակնկալում է դրա հետագա առաջխաղացումը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է նպաստի տնտեսական փոխկապակցվածության ամրապնդմանը, ամերիկյան ներդրումների խթանմանը և Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը։
Ռուբիոն հավելել է, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել խորացնել երկու երկրների միջև գործընկերությունը։
Աղբյուր՝ newsarmenia.am
