Bankomat

ՄԱԿ-ը զգուշացնում է Հորմուզի նեղուցի շրջափակման պարենային ռիսկերի մասին

Լուրեր|2026/09/28 13:49
ՄԱԿ-ը զգուշացնում է Հորմուզի նեղուցի շրջափակման պարենային ռիսկերի մասին

Կազմակերպության ներկայացուցիչը նշում է, որ խափանումները կարող են ազդել առնվազն 45 մլն մարդու վրա զարգացող երկրներում։

ՄԱԿ. Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է սովի պատճառ դառնալ

ՄԱԿ-ի Ծրագրերի սպասարկման գրասենյակի տնօրեն Ժորժի Մորեյրա դա Սիլվան հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի հնարավոր շրջափակումը կարող է լուրջ հարված հասցնել զարգացող երկրների պարենային անվտանգությանը։ NHK-ին տված հարցազրույցում նա նշել է, որ նման սցենարի դեպքում առնվազն 45 մլն մարդ կարող է բախվել պարենի պակասի։

Դա Սիլվան, որը նախկինում ղեկավարել է Հորմուզի նեղուցով մարդասիրական բեռնափոխադրումների խումբը, ընդգծել է, որ ճգնաժամից հնարավոր կլինի խուսափել, եթե նեղուցով օրական անցնի պարարտանյութ տեղափոխող առնվազն 5-7 նավ։ Նրա խոսքով՝ այդ մատակարարումները վճռորոշ նշանակություն ունեն հատկապես զարգացող երկրների համար։

«Զարգացող երկրների համար սա վճռորոշ գործոն կլինի․ նրանք կա՛մ կկարողանան ապահովել պարենային անվտանգությունը, կա՛մ ստիպված կլինեն բախվել մարդասիրական ճգնաժամի», — ասել է նա։

ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն՝ պարարտանյութերի համաշխարհային արտահանման մեկ երրորդն իրականացվում է հենց Հորմուզի նեղուցով։ Այդ պատճառով ծովային այս ուղու աշխատանքի ցանկացած խափանում կարող է արագ անդրադառնալ գյուղատնտեսական արտադրության և սննդամթերքի հասանելիության վրա տարբեր տարածաշրջաններում։

Ժորժի Մորեյրա դա Սիլվան նաև ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել առանց հապաղելու լուծում գտնել մատակարարումների հարցում՝ այն առանձնացնելով հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագրից։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ