Bankomat

Կոնվերս Բանկը կդառնա BACEE բանկային համաժողովի գլխավոր հովանավոր

Լուրեր|2026/09/28 15:09
Կոնվերս Բանկը կդառնա BACEE բանկային համաժողովի գլխավոր հովանավոր

Բանկը հոկտեմբերի 8-9-ին Վարշավայում կմասնակցի Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ին։

Կոնվերս Բանկը որպես գլխավոր հովանավոր (Lead Sponsor) կմասնակցի հոկտեմբերի 8-9-ին Վարշավայում անցկացվելիք Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ին։ Միջոցառումը BACEE-ի և Bank Pekao-ի համատեղ նախաձեռնությունն է և համարվում է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի բանկային ոլորտի կարևոր միջազգային հարթակներից մեկը։

Համաժողովը մեկ վայրում կհավաքի միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների, տարածաշրջանի խոշոր բանկերի ղեկավարների և ոլորտի փորձագետների։ Օրակարգում են բանկային շուկայի զարգացման միտումները, միջազգային համագործակցությունը, առևտրի ֆինանսավորումը, ռիսկերի կառավարումը, թվայնացումը և այլ արդիական թեմաներ։

Կոնվերս Բանկը միջոցառմանը կներկայացնեն Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Քոչարյանը և Ներդրողների հետ հարաբերությունների և ռազմավարության բաժնի պետ Լուսինե Բալանյանը։ Նրանք նախատեսում են մասնակցել նաև թեմատիկ քննարկումներին։

Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ և BACEE-ի տնօրենների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանի խոսքով՝ միջազգային համագործակցությունը Կոնվերս Բանկի զարգացման առանցքային ուղղություններից է։ Նրա գնահատմամբ՝ այդպիսի հարթակները հնարավորություն են տալիս ընդլայնել բանկի միջազգային ներկայությունը, աջակցել հայկական բիզնեսին նոր ֆինանսական ու գործարար կապերի ստեղծման հարցում և Հայաստանը ներկայացնել որպես վստահելի գործընկեր միջազգային ֆինանսական կառույցների համար։

Կոնվերս Բանկը նշում է, որ հետևողականորեն մեծացնում է միջազգային գործընկերային և թղթակցային բանկային հարաբերությունների ցանցը։ Բանկը BACEE-ին անդամակցում է 2024 թվականից և ակտիվորեն ներգրավված է ասոցիացիայի աշխատանքներում։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ